Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական «Նոա»-ն մրցեց հունական ԱԵԿ-ի հետ։
Աբովյանում կայացած առաջին խաղում հայկական թիմը հաղթեց 3։1 հաշվով։ 22-րդ րոպեին մրցակցին առաջ մղեց Լևի Գարսիան, իսկ 34-րդ րոպեին «Նոա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Վիրջիլ Պինսոնը։
67-րդ րոպեին Օգնյեն Չանչարևիչը սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին «Նոա»-ն նաև 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Աչքի ընկավ Գոնսալու Գրեգորիուն։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին։ Որակավորման երրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոա»-ի հնարավոր մրցակիցը կլինի «Ռուժոմբերոկ»-«Հայդուկ» զույգի հաղթողը: