Խուլիան Ալվարեսը տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»:
Մադրիդյան ակումբը «Մանչեսթեր Սիթիի» հետ 24-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել 70 մլն եվրոյի դիմաց, գումարած 25 մլն՝ բոնուսների տեսքով․ հաղորդում է BBC-ին:
Անձնական պայմանագրի պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն:
Այս վաճառքը ռեկորդային կլինի «ացտեկների» համար։ Ալվարեսին նրանք գնել են 14 միլիոն ֆունտով՝ 2022թ․։ Այս պահին «Ման. Սիթիի» պատմության մեջ ամենաթանկ վաճառքը Ռահիմ Ստերլինգի տեղափոխությունն է «Չելսի» 2022 թվականին՝ 56 միլիոն եվրոյի դիմաց: