Արսեն Զախարյանը վիրահատության է ենթարկվել վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանը կոճի ջլերի վնասվածք էր ստացել: Նրա վերականգնման համար կպահանջվի 2-3 ամիս։
Իսպանական ակումբը հայտնել է, որ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել և վաղը դուրս կգրվի հիվանդանոցից:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 29 հանդիպման՝ աչքի ընկնելով 1 գոլով և 2 գոլային փոխանցմամբ: