Հունահռոմեական ըմբշամարտիկ Օլիմպիական խաղերի, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակիչում մրցեց ուզբեկ ըմբիշ Ռուստամ Ասակալովի հետ։
Ծանր պայքարում հայ ըմբիշը միայն վերջին վայրկյանների կարողացավ բեկել գոտեմարտի ընթացքը և հաղթանակ կորզել 9-5 հաշվով։ Նշենք, որ երկու չելենջներն էլ հաղթեց ուզբեկ ըմբիշը, որոնք նրան առավելություններ տվեցին։
Հատկանշական է, որ ուզբեկ ըմբիշը 40 տարեկան է և իր վերջին խաղերին է մասնակցում։