Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ցավոք սրտի, էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են»։