«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարող է վերականգնվել մինչև Լա Լիգայի 1-ին տուրը:
Իսպանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի Գերմանիայի հետ խաղում ձախ ծնկի կապանների վնասված էր ստացել: Սպասվում էր, որ Պեդրին բաց կթողնի մեկուկես ամիս։
Ներկայումս կիսապաշտպանն անհատական ծրագրով մարզվում է հայրենի Տեներիֆեում, և հավանականություն կա, որ նա կմասնակցի Պրիմերայի մեկնարկային հանդիպմանը «Վալենսիայի» հետ, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին: