Իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոչընդոտել է Նգոլո Կանտեի տեղափոխությանը «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը դիտարկում էր 33-ամյա «Ալ-Իթթիհադ» հենակետային կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, սակայն Ֆլիկը դեմ է եղել դրան, հայտնում է Mundo Deportivo-ն։
Պատճառն այն է, որ գերմանացի մարզիչը ցանկանում է հույսը դնել երիտասարդ խաղացողների վրա։
Անցած մրցաշրջանում Կանտեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։