Սպորտ

Կիեզան կհեռանա Յուվենտուսից

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան կհեռանա «Յուվենտուսից», ասել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Տիագո Մոտան։

Շաբաթ օրը «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց ֆրանսիական «Բրեստի» հետ ընկերական խաղում՝ 2։2։ Կիեզան հայտավորված չէր հանդիպմանը։

«Կիեզան և մյուս բոլոր խաղացողները, որոնք չեն հրավիրվել հանդիպմանը, այլևս թիմի մաս չեն: Մենք նրանց հասկացրել ենք, որ նրանք պետք է հնարավորինս արագ գտնեն նոր տարբերակներ և նոր ակումբներ: Որոշումն ընդունված է»,- ասել է Մոտտան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեզան մոտ է անգլիական «Տոտենհեմ» տեղափոխվելուն։ Իտալացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»։

Կիեզան 26 տարեկան է։ Նա «Յուվենտուսում» հանդես է գալիս 2020 թվականից։