Փարիզում 37-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը փակեց թենիսի իր կարիերայի վերջին բացը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն մենախաղում։
Եզրափակիչ խաղում նա ուժեղ գտնվեց Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասից՝ 7:6 (3), 7:6 (2):
Հանդիպման տևողությունը 2 ժամ 52 րոպե էր։