Սպորտ

Լեյքերսի մարզադաշտի մոտ բացվել է Կոբի Բրայանտի և նրա դստեր հուշարձանը

Թիմի մարզադաշտի մոտ բացվել է «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին խաղացող Կոբի Բրայանտի և նրա դստեր՝ Ջիաննայի հուշարձանը, հայտնում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբի կայքը։

Հուշարձանը տեղադրված է մարզադաշտի մուտքերից մեկի մոտ։ Քանդակը պատկերում է Ջաննայի և Կոբի Բրայանտի՝ կյանքի ընթացքում արված լուսանկարը, որում նրանք նստած են խաղին:

Հուշարձանը բացվել է երեկ՝ օգոստոսի 2-ին։

Բրայանթը մահացել է 42 տարեկանում՝ Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարի հետևանքով, 2020 թվականի հունվարի 26-ին։ Ինքնաթիռում եղել է նաև 13-ամյա Ջիաննան և ևս յոթ հոգի: Ոչ ոք ողջ չի մնացել։