Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանի թիմը՝ խորվաթական «Օսիեկը», հաղթել է էստոնական «Լևադիային» ( 5-1, 1-0, ընդհանուր՝ 6-1 հաշվով) և դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլ։
Խորվաթական թիմը կմրցի Ադրբեջանը ներկայացնող «Զիրա» ակումբի հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպում տեղի կունենք օգոստոսի 8-ին Խորվաթիայում՝ «Օպուս արենայում»։
Չի հաղորդվում, թե արդյոք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը կմեկնի Ադրբեջան, թե՝ ոչ։