Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում հայկական թիմերի մրցակիցները։ Հայկական թիմերից երրորդ փուլ են անցել «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»։
«Արարատ-Արմենիան» Երևանում կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի», «Փյունիկը» Ղազախստանում կմրցի «Օրդաբասի», իսկ «Նոան» տանը կհյուրընկալի հունական ԱԵԿ-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 15-ին: