Սպորտ

Փարիզ 2024. Վրաստանն առաջին ոսկին է նվաճել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Լաշա Բեքաուրին (90 կգ) Փարիզում պաշտպանել է չեմպիոնի կոչումը և առաջին ոսկե մեդալն է նվաճել Վրաստանի հավաքականի համար։

24-ամյա վրացի մարզիկը մրցումների եզրափակիչում երկու միավորով առավելության է հասել ճապոնացի Սանշիրո Մուրաոյի նկատմամբ։ 

Լաշան բաց է թողել առաջին շրջանը և մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է բուլղարացի Իվայլո Իվանովին։ Քառորդ եզրափակիչ խաղում վրացին հաղթել է հարավկորեացի Հանին, իսկ կիսաեզրափակչում զգուշացումներով հաղթանակ է տարել հայրենակցի՝ Տրիստան Մոշնիշվիլիի նկատմամբ, ով հանդես է եկել Իսպանիայի անունից։