Սպորտ

Փարիզ 2024. Հայաստանն ու Իրանը դեռ մեդալ չեն նվաճել (ԱՂՅՈՒՍԱԿ)

Փարիզում ընթանում է ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը։ Radar Armenia-ն ներկայացնում է Օլիմպիական խաղերում տարածաշրջանի երկրների նվաճումները։ 

Երեկ Վրաստանի հավաքականը նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկին. Լաշա Բեքաուրին ձյուդո մարզաձևում 90 կգ քաշային կարգում պաշտպանեց չեմպիոնի կոչումը և առաջին ոսկե մեդալը բերեց իր երկրի հավաքականին։ Մինչ այս մեդալը, Վրաստանի հավաքականը ձյուդոյի մրցաշարում նվաճել էր մեկ արծաթե մեդալ։

Մեկ ոսկե մեդալ էլ նվաճել է Ադրբեջանի հավաքականը. ձյուդո մարզաձևում հաղթող է ճանաչվել Հիդայաթ Հեյդարովը:

Թուրքիայի հավաքականը մեկական արծաթ և բրոնզ է նվաճել, համապատասխանաբար, հրաձգության և նետաձգության մրցաշարերում։

Իրանի և Հայաստանի հավաքականները դեռ մեդալ չեն նվաճել։

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող 12 մարզիկ դեռ դուրս չի եկել պայքարի։ Մեդալները հիմնականում սպասվում են հենց նրանցից։

Այս պահին մեդալային հաշվարկում Վրաստանի հավաքականը զբաղեցնում է 14-րդ, Ադրբեջանը՝ 23-րդ, իսկ Թուրքիան՝ 33-րդ հորիզոնականը։

Իսկ ընդհանուր առմամբ այս Օլիմպիական խաղերում առաջատարը Չինաստանի հավաքականն է. նրանք նվաճել են 20 մեդալ, որից 11-ը ոսկե։