Կոնոր Գալահերը մերժել է «Չելսիի» հետ նոր բարելավված պայմանագիր կնքելու տարբերակը:
«Ազնվականները» 24-ամյա կիսապաշտպանին առաջարկել են «2+1» տարբերակով աշխատավարձի բարձրացում, որը համեմատելի կլիներ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ, Սակայն Գալահերը մերժել է:
«Չելսիի» նախորդ առաջարկը նա մերժել էր դեռ հունիսին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» գրեթե համաձայնության է եկել «Չելսիի» հետ Գալահերի տրանսֆերի շուրջ 35-40 միլիոն եվրոյով, ընդ որում անգլիացին դեռ չի համաձայնեցրել պայմանագիրը իսպանական ակումբի հետ: