Սպորտ

«Ժիրոնայի» ուկրաինացի ռմբարկուն տեղափոխվում է «Ռոմա»

Արտյոմ Դովբիկը մոտ է «Ժիրոնայից» «Ռոմա» տեղափոխությանը:

Երեքշաբթի օրը հռոմեական ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինը հեռախոսազրույցի ժամանակ մարզական տնօրեն Ֆլորան Գիսոլֆիին հրահանգել է մեկնել Իսպանիա և հարձակվողի տրանսֆերը լավագույնս ավարտել, հաղորդում է Relevo-ն:

Ըստ աղբյուրի՝ «Ռոման» պետք է բավարարի «Ժիրոնայի» պահանջները՝ կապված Ուկրաինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի արժեքի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժիրոնան Դովբիկին «Ռոմային» չի վաճառել 30+5 միլիոն եվրոյով և ցանկանում է 35+5 միլիոն։