Սպորտ

Փարիզ 2024. տրիատլոնի մրցումներին Սենա գետի որակը չխանգարեց

Օլիմպիական խաղերի շրջանակում հետաձգված տրիատլոնի մրցումները, չնայած մեծ աղմուկին, կայացել են։ Սենա գետի աղտոտման պատճառով հետաձգված մրցումները տեղի են ունեցել այսօր, ինչպես հայտնել էին օլիմպիական կազմկոմիտեից։

Կանանց պայքարում ոսկե մեդալ է նվաճել ֆրանսիացի Կասանդրա Բոգրանը: Մարզուհին լողի հատվածը, հեծանվավազքի մրցումները և վազքի փուլը հաղթահարել է 1 ժամ 54 րոպե 55 վայրկյանում:

Ավելի վաղ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում անձրևներից Սեն գետի ջրի վատ որակի պատճառով տեղի չէին ունեցել եռամարտիկների նախատեսված երկու մարզումները, իսկ տղամարդկանց մրցապայքարը, որը պետք է տեղի ունենար երեքշաբթի, տեղափոխվել էր այսօր:

Նշենք, որ կանանց և տղամարդկանց մրցումները տեղի են ունենալու այսօր։