Կելեչի Իհեանաչոն «Սևիլիա» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նիգերիայի հավաքականի 27-ամյա հարձակվողն արդեն ժամանել է Սևիլիա, և անդալուզական ակումբը լուսանկար է հրապարակել սոցցանցերում:
Մոտ ժամանակներս Իհեանաչոն բուժզննում կանցնի և 2 տարվա պայմանագիր կկնքի անդալուզցիների հետ:
Հարձակվողը «Սևիլիայում» կփոխարինի Յուսեֆ էն-Նեսիրիին, ով նախորդ շաբաթ տեղափոխվել էր «Ֆեներբախչե»:
Իհեանաչոյի վերջին ակումբը եղել է «Լեսթերը», որը նա լքել է այս ամռանը: Նա հայտնի է նաև «Մանչեսթեր Սիթիում» իր ելույթներով։