Պեպ Գվարդիոլան գնահատել է «Բարսելոնայի» խաղը «Սիթիի» հետ ընկերական խաղում:
Նշենք, որ «Բարսան» առաջին հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով 4:1 հաշվով:
«Նրանք ինձ շատ դուր եկան։ Հիանալի դիրքային խաղ, վինգերները գործում էին այնպես, ինչպես պետք է խաղան վինգերները, կիսապաշտպաններն առաջ էին գնում, եզրային պաշտպանները գրոհում էին ազատ գոտիների վրա», - ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: