Սպորտ

Փարիզ 2024. Նադալն ու Ալկարասը բուռն են տոնել հաջորդ փուլ դուրս գալը

Փարիզ 2024. Նադալն ու Ալկարասը բուռն են տոնել հաջորդ փուլ դուրս գալը

Իսպանացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը դուրս են եկել Փարիզի Օլիմպիական խաղերի զուգախաղի քառորդ եզրափակիչ փուլ: Մրցաշարի 1/8 եզրափակչում Նադալն ու Ալկարասը 6:4, 6:7 (2:7), [10:2] հաղթել են հոլանդացի Տալոն Գրիքսփորի և Վեսլի Կոլհոֆի դուետին։

Հաղթանակից հետո Ալկարասը և Նադալը էմոցիոնալ գրկախառնվել և շնորհավորել են միմյանց:

Օլիմպիադա-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Նադալն ու Ալկարասը կմրցեն ամերիկացիներ Ռաջիվ Ռամի և Օսթին Կրայչեկ զույգի հետ:

Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը: «Ռոլան Գարոսի» կորտերում մասնակիցները մեդալների հավաքածուներ կխաղարկեն հինգ կարգերում՝ կանանց մենախաղ, կանանց զուգախաղ, տղամարդկանց մենախաղ, տղամարդկանց զուգախաղ և խառը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական