Սպորտ

Արթուր Բարսեղյանը ավարտեց իր մրցելույթները Փարիզում

Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ է մտել լողորդ Արթուր Բարսեղյանը։ Հայ լողորդը զբաղեցրել է 79 մասնակիցների մեջ 56-րդ տեղը։ Լողի 100 մետր ազատ ոճում հայ լողորդը տարածությունը անցել է 51.54 վայրկյանում։

Լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը մրցել է 5-րդ մրցահերթում և 8 մասնակիցների մեջ զբաղեցրել է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը։

Որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց է տվել ամերիկացի Ջեկ Ալեքսին (47.57)։