Սպորտ

«Նապոլին» ցանկանում է, որ «Չելսին» պարտավորվի գնել Օսիմհենին

«Նապոլին» մտադիր չէ Օսիմհենին վարձավճարով տալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» քննարկում է նիգերիացի հարձակվողին գնելու իրավունքով վարձակալելու և նեապոլիտանական ակումբ Ռոմելու Լուկակուին վաճառելու հնարավորությունը:

Ինչպես պնդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, նման պլանը ձեռնտու չէ Նեապոլիին։

Իտալական ակումբը գործարքի քննարկմանը կվերադառնա օգոստոսի 15-ից հետո, բայց միայն այն դեպքում, եթե պայմանները նույնը լինենն, այսինքն՝ երկու տրանսֆերները պետք է լինեն կամ լիարժեք, կամ վարձակալություն՝ հետգնման պարտավորությամբ:

Լուկակուի վաճառքի և Օսիմհենի վարձակալության տարբերակը չի քննարկվի:

«Չելսիի» հետ պայմանագիրն իրագործելու դեպքում «Նապոլին» հարձակվողի համար 70 մլն եվրո կպահանջի գումարած Լուկակուին, ով կգնահատվի 30 մլն եվրո։