Ստրահինա Պավլովիչը «Միլան» է տեղափոխվում «Ռեդ Բուլ Զալցբուրգից»:
Սերբ պաշտպանը Միլան է ժամանել երկուշաբթի երեկոյան: Նա առաջիկա ժամերին բուժզննում կանցնի իր նոր ակումբի համար։
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի, «ռոսոներիները» 23-ամյա ֆուտբոլիստի համար ավստրիացիներին կվճարեն 18 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո կարող է վճարվել բոնուսների տեսքով:
Նախորդ մրցաշրջանում Պավլովիչը 26 հանդիպում է անցկացրել Ավստրիայի բարձրագույն խմբում և դարձել 3 գոլի հեղինակ: