«Ինտերը» մոտ է նոր հովանավորի հետ պայմանագիր կնքելուն:
Ըստ Calciomercato-ի, «ներաձուրիները» քննարկում է անանուն գաղտնի կրիպտոարժութային ընկերության հետ համաձայնագրի վերջին մանրամասները, որը կփոխարինի eBay-ին, որպես իր մարզաշապիկի թևի հատվածի նոր հովանավոր:
Նշվում է, որ ակումբը գործարքից մեկ մրցաշրջանի համար կստանա մոտ 6 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Ինտերը» պայմանագիր էր կնքել նոր տիտղոսային հովանավորի՝ Betsson Sport բուքմեյքերական ընկերության հետ, որի արժեքը տարեկան 30 մլն եվրո էր:
2023 թվականին տարեկան 5 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքվել նաև U-Power ընկերության հետ, որի գովազդը տեղադրված է հետևի մասում։
Բացի այդ, հաղորդվում է, որ «Ինտերը» մրցաշրջանի համար 30 մլն եվրո է ստանում Nike-ից: