Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել նրանցից, ում կարող էր վիրավորել բացման արարողության՝ Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» ստեղծագործության պարոդիան հիշեցնող հատվածը։
Օլիմպիական խաղերի բացման արարողության գեղարվեստական տնօրեն Թոմաս Ժոլին հայտնել է, թե բեմադրության այդ հատվածում նկատի է ունեցել ոչ թե «Վերջին ընթրիքը», այլ Օլիմպոսում հեթանոսական աստվածների տեսարանը: «Իմ աշխատանքում դուք երբեք ցանկություն չեք գտնի նվաստացնել ինչ-որ մեկին և ինչ-որ բան»,– BBC-ի փոխանցմամբ ասել է նա։