Սերժի Ռոբերտոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
Diario Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո պաշտպանն ուսումնասիրում է ստացվող առաջարկները, և Անգլիայի առաջնության տարբերակը նրան ավելի շատ է գրավում, քան «Այաքսի»: Նրան իրավունքներին հավակնում են «Վեստ Հեմը» և «Աստոն Վիլան»։
32-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն Ռոբերտոն կնախընտրեր մնալ Եվրոպայում:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Լա լիգայում անցկացրել է 14 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ: