Սպորտ

Հարավային Կորեայի վեց լողորդներ լքել են Փարիզի օլիմպիական ավանը

Լողի Հարավային Կորեայի հավաքականի 6 ներկայացուցիչներ լքել են Փարիզի օլիմպիական ավանը։

Հարավկորեացի մարզիկները հանգրվանել են հյուրանոցում։ Նրանք դժգոհ են եղել տրանսպորտային հանգույցներից։ Մասնավորապես, լողորդներից մեկին դուր չի եկել, որ արագընթաց գնացքներում չկան օդորակիչներ։ Նա վագոնները համեմատել է շոգեբաղնիքի հետ` նշելով, որ դրանց ներսում շատ շոգ է։ Մյուսն էլ բողոքել է, որ օլիմպիական ավանից մինչև լողավազան ճանապարհը տևել է 40-45 րոպե։