Սպորտ

Փարիզի օլիմպիական ավանում մահացել է Սամոայի հավաքականի մարզիչը

Փարիզում՝ օլիմպական ավանում մահացել է բռնցքամարտի Սամոայի հավաքականի մարզիչ Լիոնել Էլիկան։ Նա 61 տարեկան էր։ 

Նշվում է, որ մարզիչին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ մահացած բռնցքամարտի Սամոայի հավաքականի մարզիչ Լիոնել Էլիկի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Լիոնելի սերը սպորտի հանդեպ, նվիրվածությունն իր գործին անջնջելի հետք են թողել բռնցքամարտում, նրա թողած ավանդը կոգեշնչի ապագա սերունդներին։ Մեր մտքերն ու աղոթքները Սամոայի թիմի և բոլոր նրանց հետ են, ովքեր սգում են այս կորուստը»,-նշված է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ցավակցական ուղերձում։