Սպորտ

Էլմիրա Կարապետյանին 1 միավոր չբավականացրեց եզրափակիչ անցնելու համար

Օլիմպիական խաղերին ՀՀ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանին 1 միավոր չբավականացրեց Հրաձգության եզրափակիչ անցնելու համար, և նա դուրս մնաց հետագա պայքարից։  

Նա գրավեց 9-րդ տեղը։

Մրցաշարում Էլմիրա Կարապետյանը վաստակեց 576 միավոր՝ 60 կրակոցում խոցելով 94, 98, 93, 97, 98, 96 միավոր:

Եզրափակիչ դուրս եկան լավագույն 8 արդյունքը ցույց տված հրաձիգները: