Սպորտ

Ո՞ր երկրի պատվիրակությունն է ամենամեծը Օլիմպիական խաղերին

Այսօր մեկնարկած Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցում են 10 714 մարզիկներ 206 երկրներից։

32 տարբեր մարզաձևերում կկայանա 329 մրցույթ։

USA TODAY-ը ներկայացրել է, թե որ երկրներն ամենամեծ պատվիրակություններն ունեն այս մրցույթներին։

Փարիզի ամառային խաղերում ԱՄՆ-ը կունենա ամենամեծ ազգային պատվիրակությունը՝ ընդհանուր 593 մարզիկներ։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 573 մարզիկ, որին հաջորդում են Ավստրալիան (460), Գերմանիան (427), Ճապոնիան (404), Իտալիան (403), Չինաստանը (388), Իսպանիան (382), Մեծ Բրիտանիան (327) և Կանադան (318):