Հայաստանի առաջին ներկայացուցիչը մասնակցեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։
Լողի մրցաշարում Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց 100 մետր բաթերֆլայ ոճի որակավորման փուլին:
Նա գրանցեց 1.01:24 վայրկյան արդյունք եւ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Մանուչարյանը 32 մասնակիցների մեջ 26-րդն է: