Այսօր պաշտոնապես կմեկնարկի Փարիզի ամառային Օլիպիական խաղերը, չնայած, որ շատ մարզաձևերով պայքարն արդեն սկսվել է։
Աշխարհի՝ ավել քան երկու հարյուր երկրների հարյուրավոր մարզիկները կպայքարեն օլիմպիական մեդալների համար։ Saxo Group-ը ներկայացրել, թե ինչ արժեն օլիմպական մեդալները և ինչ մետաղական բաղադրություն ունեն։ Ընկերությունը նաև ներակայցրել է Օլիմպիական խաղերում մեդալների արժեքների փոփոխության դինամիկան։
Saxo-ն ընդգծում է, որ 2024 թվականը հայտարարվել է մետաղների տարի, քանի որ թանկարժեք մետաղների գները ողջ տարվա ընթացքում զգալիորեն աճել են։
Այս տարվա օլիմպիական մրցանակի եզակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր մեդալի վրա ավելացվել է Էյֆելյան աշտարակի երկաթից 18-գրամանոց մասնիկ։
2024 թվականի օլիմպիական մեդալների բաղադրությունն հետևյալն է.
Ոսկե մեդալ
Ոսկի՝ 6 գ
Արծաթե միջուկ՝ 505 գ
Երկաթե Էյֆելյան աշտարակ՝ 18 գ
Ընդհանուր քաշը՝ 529 գ
Արծաթե մեդալ
Արծաթե միջուկ՝ 507 գ
Երկաթե Էյֆելյան աշտարակ՝ 18 գ
Ընդհանուր քաշը՝ 525 գ
Բրոնզե մեդալ
Պղինձ ՝ 415,15 գ
Ցինկ՝ 21,85 գ
Երկաթե Էյֆելյան աշտարակ՝ 18 գ
Ընդհանուր քաշը՝ 455 գ
Մեդալների կոմպոզիցիայի արժեքը (ԱՄՆ դոլարով)
Ոսկի - 935.89 դոլար
Արծաթ - 473.43 դոլար
Բրոնզ - 3.88 դոլար
2024 թվականին ոսկու գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ այս տարվա օլիմպիական գլխավոր մրցանակը դարձնելով ամենաարժեքավորը ողջ պատմության ընթացքում: Միակ մեդալը, որի արժեքը նվազել է նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ, բրոնզե մեդալն է։ Այն Տոկիայի խաղերի ժամանակ գնահատվել էր 4,11 ԱՄՆ դոլար։