Սպորտ

«Նոան» Հայաստանի և Կոնֆերենցիաների լիգայի ռեկորդը է սահմանել՝ խոշոր հաշվով հաղթելով մրցակցին

«Նոան» Հայաստանի ռեկորդ է սահմանել՝ եվրագավաթներում հաղթելով ամենախոշոր հաշվով:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում հայկական ակումբը տանը 7:0 հաշվով ջախջախել է Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»:

Այս հաղթանակը Հայաստանի ակումբների պատմության մեջ ամենախոշորն էր եվրագավաթներում։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր «Ալաշկերտին», որը նախորդ տարի 6:1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի «Արսենալին»:

Բացի այդ, սա «Կոնֆերենցիաների լիգայի պատմության ամենախոշոր հաշիվն է։ 2022 թվականին Չեխական «Սլավիան» նույն հաշվով ջախջախել է Ջիբրալթարի «Սենտ Ջոզեֆին», իսկ հոլանդական ԱԶ-ը հաղթել է շոտլանդական «Դանդի Յունայթեդին»: Մեկ տարի անց լատվիական «Վալմիերան» նույն հաշվով հաղթել է Սան Մարինոյի «Տրե Պենեին»: Բոլոր երեք հանդիպումներն էլ կայացել են մրցաշարի որակավորման փուլում:

Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Մալթայում: