Սպորտ

Ֆլիկը զարմացած է Գավի վերականգնման արագությունից

Հանսի Ֆլիկը զարմացած է, թե ինչպես է Գավին մարզվում գնդակով։ Զարմացած են նույնիսկ նրա ֆիզիկական պատրաստության մարզիչները: Երբ Գավին վերադառնա, Ֆլիկը ցանկանում է նրան դարձնել թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Հաղորդում է Rolovo-ն։

Գավին վերականգնվում է, բայց առանց շտապելու։ Այս պահին նախատեսվում է, որ նա կվերադառնա նոյեմբերից ոչ շուտ։

Այս պահին հայտնի չէ՝ Գավին թիմի հետ կմեկնի ԱՄՆ, թե ոչ։

Ակումբի ուղերձը Գավիիի վերաբերյալ հետևյալն է. «Միգուցե մեզ մի ամբողջ մրցաշրջան պետք լինի, որպեսզի նորից տեսնենք նրան լավագույն մարզավիճակում։ Ամենակարևորն այն է, որ նա վերադառնա առողջ»,- փոխանցում է Rolovo-ն։