Ֆրանսիացի աթլետուհի Սոունկամբա Սիլան պատմել է, որ հիջաբի պատճառով իրեն թույլ չեն տվել մասնակցել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությանը:
«Դուք ընտրվել եք ձեր երկրում անցկացվող Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն չեք կարող մասնակցել բացման արարողությանը, քանի որ գլխաշոր եք կրում», - Սիլայի խոսքը մեջբերում է Le Parisien -ը՝ հղում անելով մարզուհու սոցիալական ցանցերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ յոթամարտի ֆրանսիացի թեթև ատլետուհի Օրիանա Լազրակ-Կլասը ՕԽ-2024-ի բացման արարողությանը տղամարդու կոստյում հագնելու թույլտվություն է ստացել:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Բացման արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հուլիսի 26-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:30-ին: