Ֆերլան Մենդին և «Ռեալը» նոր պայմանագիր են համաձայնեցրել: 29-ամյա պաշտպանը մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Marca-ն:
Պայմանագրի հիմնական կետերից մեկը համարվում է յուրաքանչյուր մրցաշրջանում ֆուտբոլիստի անցկացրած հանդիպումների քանակը. դրանից է կախված նաև գործարքի ֆինանսական բաղադրիչը:
Նախորդ մրցաշրջանում Ֆերլան Մենդին 23 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և 37 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում:
Ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից: