Մարզիկները բողոքել են Փարիզ-2024 Օլիմպիական ավանում մթերքի պակասից: Այս մասին հայտնում է L' Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կազմակերպիչները ստիպված են եղել նորմավորել մթերքները, որպեսզի դրանք բավարար լինեն բոլորի համար։ Օրինակ՝ մարզիկները բողոքել են հավի ձվի և մի շարք այլ մթերքների պաշարների համալրման արագությունից։
Sodexo Live ռեստորանի մենեջերը հայտնել է, որ հետևում է մարզիկների արձագանքներին և ակտիվորեն աշխատում է մատակարարումները Օլիմպիական ավանում ռեստորանների հզորության ավելացմանը, ինչպես նաև առաջին օրերին նկատվող իրական սպառմանը հարմարեցնելու ուղղությամբ:
Carrefour-ը, որը պատասխանատու է խաղերի ընթացքում մարզիկներին կերակրելու համար 600 տոննա թարմ սնունդ մատակարարելու համար, հաստատել է, որ սպառված ուտեստների առաջին գնահատականներով, իրեն խնդրել են դիտարկել նախապես պլանավորված մատակարարման ծավալների ավելացում, որը ընկերությունը կկարողանա բավարարել:
Ավելի վաղ Շվեդիայի հավաքականի հանդբոլիստուհիները դժգոհ էին մնացել ձկնորսական ցանցերից պատրաստված ներքնակներից, որոնցով Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները համալրել էին օլիմպիական ավանի մահճակալները: