«Լայպցիգը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Դանի Օլմոյի վերաբերյալ։ Իսպանական ակումբը մի քանի օր առաջ 26-ամյա կիսապաշտպանին գնելու առաջին առաջարկն էր արել:
Գերմանական թիմը մերժել է, քանի որ առաջարկը չի արդարացրել նրանց սպասելիքները:
«Լայպցիգի» կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո: Թիմերը շարունակում են բանակցությունները:
Նախորդ մրցաշրջանում Դանի Օլմոն Բունդեսլիգայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Իսպանիայի հավաքականի հետ Ֆուտբոլիստը հաղթել է Եվրո-2024-ում: