Սպորտ

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել Ալեքսանդեր-Առնոլդի պայմանագիրը

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի պայմանագիրը մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը:

Մերսիսայդցիներն արդեն համապատասխան բանակցություններ են սկսել Անգլիայի հավաքականի 25-ամյա պաշտպանի գործակալների հետ, հաղորդում է CaughtOffside-ը:

Տրենտի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, և խաղացողի առաջնահերթությունը «Էնֆիլդում» մնալն է՝ չնայած «Ռեալի» հետաքրքրությանը:

Իսկ եթե Տրենտը հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, ապա «կարմիրները», ըստ աղբյուրի, կդիտարկեն «Ֆեյենորդի» Լուցհարել Գերտրյուդ տրանսֆերը: