Վերջին շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիրը՝ Հայաստանի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի կազմը։ Այս մասին հայտնում Շախմատի Հայաստանի ֆեդերացիայից։
Մրցաշարին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին՝ հավաքականը գրավեց երկրորդ տեղը: Թիմի անդամներն էին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 և 2012 թվականներին դարձել է շախմատի օլիմպիադայի չեմպիոն: