Սպորտ

«Ամեն օր պետք է փորձել լինել լավագույն մասնագետը և մարդը». Լուիս դե լա Ֆուենտե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք փոխվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում տարած հաղթանակից հետո:

«Բացարձակապես ոչ։ Մարդու էությունը չի փոխվում։ Ես նույնն եմ, ինչպես միշտ: Իմ պրոցեսը նույնն է. ամեն օր փորձել լինել լավագույն մասնագետը և, առաջին հերթին, լավագույն մարդը: Ահա թե ինչն է ինձ իսկապես հուզում այսօր։ Մեկ տարի կամ 15 տարի առաջ լինել ավելի լավ մարդ, մարդկանց կյանքը դարձնել ավելի հեշտ: Ես փորձում եմ հետևել Մայր Թերեզայի խորհրդին. թույլ մի տվեք, որ որևէ մեկը, ով գալիս է ձեզ մոտ, հեռանա առանց մի փոքր ավելի լավը դառնալով: Ես փորձում եմ դա անել ամեն օր»,-Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերել է Marca-ն։

Հիշեցնենք, որ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին: