Սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Սերբիայի հավաքականի հետ չի բնակվի Օլիմպիական ավանում: Մարզիկը ցանկանում է կենտրոնանալ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վրա և ավելի քիչ շեղվել, ինչպես դա եղավ Տոկիո-2020-ում:
«Մենք ակնկալում ենք, որ Նովակը կժամանի առաջիկա օրերին, չնայած նա չի հանգրվանի մեր վիլլայում», - սերբական պատվիրակության անդամի խոսքը մեջբերում է Relevo-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սերբ մարզիկը պատրաստվում է Չեռնոգորիայի գրունտային կորտերում կայանալիք խաղերին: Մի քանի օր առաջ նա մարզում էր անցկացրել աշխարհի զուգախաղի 129-րդ ռակետ, շվեդ թենիսիստ Ֆիլիպ Բերգևիի հետ: Շվեդը Նովակի հետ լուսանկար է հրապարակել ։
Նշենք, որ սերբ թենիսիատը ունի օլիմպիական մեկ բրոնզե մեդալ, որը նվածել է 2008 թվականի Օլիմպիական խաղերում: Թենիսի օլիմպիական մրցաշարը Փարիզում կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը «Ռոլան Գարոսի» գրունտային կորտերում: