Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը օրհնել է Փարիզում Օլիմպիական խաղեր մեկնող ըմբիշներին։
«Հուլիսի 22-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սուրբ և Օրհնյալ Իլյա Բ-ն Հայրապետական Աթոռի տեղապահ, Սենակի և Չխորոցկույի միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրիի) հետ օրհնել է Օլիմպիական խաղեր մեկնող ըմբիշներին: Նորին Սրբությունը և երանելի միտրոպոլիտ Շիոն ևս իր օրհնությունն է բերել արդեն Փարիզում գտնվող մեր մարզիկներին և հաղթանակ մաղթել», - նշված է Պատրիարքարանի հայտարարության մեջ:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                