Արտյոմ Դովբիկը մոտ է «Ժիրոնայից» «Աթլետիկո» տեղափոխությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները մոտենում են 27-ամյա հարձակվողի տրանսֆերի համաձայնեցմանը:
As - ի տեղեկություններով՝ գործարքի գումարը կարող է կազմել 35 միլիոն եվրո, ընդ որում՝ 5 միլիոնը բոնուսային մասն է: Անձամբ ֆուտբոլիստն ուրախ կլիներ տեղափոխվել մադրիդյան թիմ։
Դովբիկը դարձել Է Լա լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ 36 խաղում դառնալով 24 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: