«Լեյքերսի» 39-ամյա հարձակվողը, ով կմասնակցի իր համար չորրորդ Օլիմպիական խաղերին, առաջին անգամ հանդես կգա որպես ամերիկյան պատվիրակության դրոշակակիր:
ՕԽ-2024-ի բացման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը։
ԱՄՆ դրոշակակիրներն ընտրվում են օլիմպիական մարզիկների քվեարկությամբ, ովքեր հանդես կգան խաղերում:
Ջեյմսը նախկինում օգնել է ԱՄՆ բասկետբոլի հավաքականին ոսկե մեդալներ նվաճել 2008 և 2012 թվականներին: 2004 թվականին իր առաջին Օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալ է նվաճել 19 տարեկանում։