Սպորտ

Էրիկ Գասպարյանը դարձել է կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

  • Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
  • Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
  • Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:
  • Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը:
  • Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը: