Մերսեդեսի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Հունգարիայի Գրան Պրիում զբաղեցրել է 3-րդ տեղը և դարձել Ֆորմուլա 1-ի պատմության մեջ առաջին ավտոարշավորդը, ով 200 պոդիում է նվաճել: Ամենամոտ գործող ավտոարշավորնդերից Red Bull-ից Մաքս Վերստապենն է, ով ունի 10 պոդիում: Հեմիլթոնը առաջ է անցել նաև Միխայել Շումախերից (155) և Սեբաստիան Ֆետելից (122):
Նախօրեին Հեմիլթոնը հաղթել էր Միացյալ Թագավորության Գրան պրիում և դարձել նույն վազքուղու ամենաշատ հաղթող ռեկորդակիրը՝ 9։ Նախկինում այս նվաճումը պատկանում էր Միխայել Շումախերին՝ 8 հաղթանակով Պոլ Ռիկարում (Ֆրանսիա)։