Սպորտ

ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ջեյդոն Սանչոյին

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հաղորդում է Footmercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի և ակումբի դիրքորոշումները պայմանագրի պայմանների վերաբերյալ շատ մոտ են։ Անգլիացին շատ հետաքրքրված է փարիզեցիների ներկայացրած նախագծով։ Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանա բաց թողնել իր ֆուտբոլիստին և ինչ գնով:

Նախորդ մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում 24 հանդիպման է մասնակցել մանկունիանցիների և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: