Սպորտ

Հոյբերգը փոխում է ակումբային գրանցումը

Պյեր-Էմիլ Հոյբերգը մոտ է «Մարսել» տեղափոխությանը։

Ֆրանսիական ակումբը «Տոտենհեմի» հենակետային կիսապաշտպանի համար կվճարի մոտ 14 միլիոն եվրո, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Դանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնցիների հետ, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին: