Սպորտ

Կարծում եմ՝ «Միլանում» նրա մոտ ամեն ինչ կստացվի. Բոնուչին՝ Մորատայի մասին

Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Ալվարո Մորատայի՝ «Միլան» տեղափոխությունը: Ավելի վաղ իտալական ակումբը հայտարարել էր 31-ամյա հարձակվողի տեղափոխության մասին:

«Ես նրան ասացի, որ Եվրոպայի չեմպիոնների գավաթը չի կարող ավելի լավ ձեռքեր անցնել, քան նրանն է։

Նա զգալի աճ է գրանցել բնավորության առումով։ Այժմ Մարատան իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ Նա ձեռք է բերել ինքնավստահություն և պարբերաբար գոլեր է խփում։

Կարծում եմ՝ «Միլանում» նրա մոտ ամեն ինչ կստացվի», - ասել է «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին: